ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախխարովան, անդրադառնալով Վլադիմիր Սոլովյովի աղմկահարույց հայտարարությանը, ասել է, թե բազմոցային վերլուծաբանների կողմից այն սադրիչ կերպով ներկայացվել է որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում: «Նախ, դա լրագրողի կարծիք է, և «Սոլովյով Լայֆ» մասնավոր հեռուստաալիքով այն իրականում ձևակերպվել է որպես հարց։ Մեր երկիրը և Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի ժողովուրդները պատմականորեն կապված են բարիդրացիական հարաբերություններով»,- նշել է նա։               
 

Թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում նրան ցույց են տալիս, որ ինքը հայ ժողովրդի հետ չունի որևէ առնչություն

Թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում նրան ցույց են տալիս, որ ինքը հայ ժողովրդի հետ չունի որևէ առնչություն
11.12.2025 | 14:06

Գերմանիայում բնակվում է, տարբեր աղբյուրների համաձայն, ավելի քան 100 հազար հայ, որոնցից շուրջ 30 հազարը ՀՀ քաղաքացիներ են։ Համբուրգում, ուր այցելել է Նիկոլը երեկ, թե քանի հայ է բնակվում չգիտենք, բայց միայն ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 1000 է։ Հայաստանի վարչապետը գնացել է Համբուրգ, օտարության մեջ ապրող ՀՀ քաղաքացին, բնականաբար, նրան պետք է ունենար հարցեր, հատկապես, եթե հայտարարվել է հայ համայնքի հետ հանդիպման մասին, կունենա հետաքրքրություն հանդիպելու վարչապետին։

Գիտե՞ք քանի հոգի էր մասնակցում Նիկոլի հետ հանդիպմանը Համբուրգի հայ համայնքից։ Լուսանկարների համաձայն՝ սենյակում գտնվում էր 40 հոգի, թիկնապահներին, նախարար-դեպուտատներին, դեսպանատան աշխատողներին, մամուլի լրատվական աշխատողներին, մի խոսքով, իր հետ տարածներին հանած, մնում է ընդամենը 20-25 մարդ։ Ենթադրում եմ, որ այդքան մարդ է համաձայնել մասնակցել Նիկոլի հետ հանդիպմանը։

Նիկոլի հիմնական այցը Բեռլին էր, որտեղ հայերի թիվը շատ ավելի շատ է։ Ինչո՞ւ չհանդիպեց հայ համայնքին։ Իսկ միգուցե հայ համա՞յնքը չհանդիպեց նրան։ Հիշեցնեմ, որ նրան Գերմանիայում դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով։

Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի պատերազմից հետո խիստ խնդիրներ է ունենում արտասահմանյան այցերում հայ համայնքին հանդիպելիս։ Չեն կարողանում գտնել այնքան մարդ, որ դահլիճ լցնեն։ Գտածներին մանրակրկիտ ստուգում են, ճշտում են՝ ով է, ով չէ, քանի որ միջադեպերը շատ են լինում, հանդիպումներում հրաժարականի հարց են բարձրացնում, դավաճան են անվանում և այլն։ Ստիպված են լինում 50-հոգանոց դահլիճում տարբեր քաղաքներից հայերի հավաքել-բերել կամ՝ տարբեր երկրներից, ինչպես եղավ Մոլդովայի պարագայում, և այդքանով հանդերձ, հազիվ մի 50-60 հոգի լրացնում են։ Այս տարվա շուրջ 30 օտարերկրյա այցերի ընթացքում մեկ-երկու անգամ է Փաշինյանը հանդիպել հայ համայնքին։ Անգամ այնպիսի երկրներում, որոնցում միլիոնավոր հայեր են ապրում, օրինակ՝ ԱՄՆ, ՌԴ, հանդիպում կազմակերպելու խնդիր են ունենում։

Խնդիրը, սակայն, ոչ միայն սա է, այլև այն, որ նման նվազագույն ժողովրդականություն վայելող մարդը խոսում է ժողովրդի անունից, ազգային խնդիրներից ու պետության, պետականության, հայ ժողովրդի մասին իր պատկերացումներն է ներկայացնում։

Թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում նրան ցույց են տալիս, որ ինքը հայ ժողովրդի հետ չունի որևէ առնչություն։

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 3794

Մեկնաբանություններ